Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ նորածինները ոսկե մեդալ ստացան Մեծ բրիտանիայի դեսպանից

Հուլիս 28,2012 15:47

Լոնդոնում օլիմպիական խաղերի մեկնարկի առիթով այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսն այցելեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատուն` նվերներ հանձնելով նորածիններից երկուսին: Շնորհավորելով մայրերին` դեսպանը նվիրեց օլիմպիական խորհրդանիշներով մանկական հագուստ, խաղալիք, ոսկե մեդալ, իսկ ծնողներին`  շամպայն` նորածինների ծնունդը նշելու համար: «Շնորհավորում եմ եւ շնորհակալություն հայտնում, որ մեզ ընդունեցիք  Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման օրը: Օլիմպիական խաղերը մարդկանց պոտենցիալն օգտագործելու պլատֆորմ են,  եւ հուսով եմ, որ ձեր երեխաները մի օր կօգտագործեն իրենց հնարավորությունները»,-ասաց Ջոնաթան Ջեյմս Էյվսը:

Գրիգորյան Հրաչյան էլեոնորա Հովհաննիսյանի առաջնեկն է. ծնվել է 02.00-ի սահմաններում. «Մինչն այդ զգացողություն ունեի, որ տղա եմ ունենալու: Կարծում եմ`  լուրջ նշանակություն ունի այն, որ երեխաս այս օրն է ծնվել: Մեծ պատիվ է, որ դեսպանն այցելեց եւ շնորհավորեց մեզ: Երեխաս ստացավ իր առաջին ոսկե մեդալը, եւ  հուսով ենք, որ հետագայում նույնպես կնվաճի այն»:

Լրագրողների հետ զրույցում Ջոնաթան Ջեյմս Էյվսն ասաց, որ օլիմպական խաղերն առաջնահերթ  խորհրդանշում են խաղաղություն. «Բայց մեզ համար տխուր է նկատել, որ  Սիրիայում դեռ բախումները շարունակում են: Շատ հաճախ օլիմպիական խաղերի ընթացքում հակամարտող կողմերը հանդիպում են միմյանց»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031