Լոնդոնում Հայաստանի մարզիկներից առաջինը մեկնարկած մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը գերազանց է սկսել պայքարը: 1/64 եզրափակչում նա առավելության է հասել գերմանացի Ռոբիաս Էնգելմայերի նկատմամբ, այնուհետեւ 1/32-ում հաղթել Ադրբեջանի ներկայացուցիչ Իլգար Մուշկիեւին եւ շարունակում է պայքարը: Րոպեներ անց Հովհաննես Դավթյանը կրկին տատամի է մտնելու: 1/16- եզրափակչում հայ ձյուդոիստի մրցակիցը լինելու է ղազախստանցի Երկաբուլան Կոսաեւը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ