Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարեգործական համերգ` նվիրված Նելլի Ադամյանին. Տոնական համերգը նախատեսվում է Նելլիի ապաքինվելուց հետո

Հուլիս 28,2012 15:23

Քաղցկեղով հիվանդ 22-ամյա Նելլի Ադամյանը նախնական բուժումը ստացել է Հայաստանում: Այստեղ նա անցել է քիմիոթերապիայի որոշակի մասը, հիմա Ռուսաստանում է: Որոշակի փոփոխություն է նկատվել ախտորոշման մեջ. ըստ նախնականի` խոսք էր գնում, որ պետք է կատարվի ողնաշարի ոսկրածուծի փոխպատվաստում, սակայն  հիմա կա դրական փոփոխություն, եւ հնարավոր է քիմիոթերապիայի միջոցով բուժել: Նելլին այժմ բուժումը ստանում է Ռուսաստանում, բայց նրան անհրաժեշտ է որոշակի գումար` բուժումը լիակատար ստանալու համար: Աղջկան օգնելու համար էլ Նելլի Գասպարյանը որոշել է կազմակերպել բարեգործական համերգ: Այն կկայանա Օգոստոսի 1-ին` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Կազմակերպիչն անձամբ չի ճանաչում քաղցկեղով հիվանդ աղջկան, նրա մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, իմացել, որ օգնության կարիք ունի եւ որոշել բարեգործական համերգ անցկացնել. «Ես նախաձեռնեցի այս համերգը, քանի որ մենք հայ ենք, մեր պարտքն է մեր հայրենակցին օգնելը, այն հայրենակցին, ով կյանքի ու մահվան կռիվ է տալիս»:
Նելլին խոստանում է`այս համերգի հաջողության դեպքում անցկացնել բարեգործական համերգների շարք: Հուսով է` սա կօգնի Ադամյանների ընտանիքին, եւ երբ աղջիկը առողջ վերադառնա տուն, կանցկացնի տոնական համերգ:
Այս միջոցառման մասին առաջինը իմացել է ջութակահար Դավիթ Պիվազյանը. «Համերգը բաղկացած է երկու բաժնից: Առաջինում կլինի Նելլին, երկրորդում `ես: Կհնչեն հանրությանը ծանոթ կատարումներ»,- ասում է Դավիթը:
Նելիին այդ երեկոյի համար նախապատրաստել է անակնկալ. կկատարի ժամանակակից կոմպոզիտոր` Վարդ Մանուկյանի «Հեռացումի երգերը»: Սա դրանով միայն չեն բավարարվել. «Համերգին կլինի հատուկ հյուր, սակայն հետաքրքրություն պահելու համար, չեմ բարձրայում»,– ասաց համերգի կազմակերպիչը: Երեկոն կբացվի եւ կփակվի Կոմիտասի «Կռունկ» տեղծագործությունով: Կազմակերպիչները դա բացատրում են այսպես. «Քանի որ Նելլին հիմա Ռուսաստանում է, իսկ այդ ստեղծագործոթյունը դրսում գտնվողների մասին է, որոշեցինք դա կատարել»:
Չնայած այս համերգին նրանք երկուսով են, միեւնույնն է համոզված են` մյուս համերգին ավելի շատ կլինեն. «Սա կլինի նոր համերգների սկիզբը»:
Համերգի ընթացքում կհավաքվի նաեւ հանգանակություն, որը նույնպես կտրամադրվի քաղցկեղով հիվանդ Նելլիին:
Տոմսերի արժեքը 1000 դրամ է` երկու անձի համար: Իսկ եթե համերգին չեք մասնկացելու, բայց ցանկանում եք օգնել աղջկան, ապա կարող եք նվիրատվություն կատարել  HSBC բանկում, հետեւյալ հաշվեհամարով` 003150760001,  $-ի համար` Z3034135689066, Ռուսական ռուբլու համար` R615978667668:

Արամ Արարատյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031