Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Առուստամյանի սիրահարվածությունից մինչև երգերի ու տեսահոլովակների copy past

Հուլիս 28,2012 14:52

Շոուբիզնեսյան այս շաբաթը հագեցած էր մրցութային կատարումներով, նոր բացահայտումներով և copy past-երով:

Սկսեմ շաբաթվա ամենակարևոր իրադարձությունից՝ հուլիսի 24-ին մեկնարկեց «Նոր ալիք» ամենամյա մրցույթը՝ Յուրմալայում: Հայաստանի ներկայացուցիչն այս տարի  Սուրեն Առուստամյանն է: Ամեն տարվա պես այս տարի ևս կազմակերպվել էր հիանալի շոուծրագիր: Մրցույթի հաղորդավարներն էին՝ Լեռա Կուդրյավցևան,Սերգեյ Լազարևը, Վեռա Բրեժնևան, Արթուր Պիրոժկովը և Աննա Սեմենովիչը: Սուրենը պատվով ներկայացրել է Հայաստանն ու հիանալի ելույթ ունեցել, այդ են վկայում նաև ֆեյսբուքյան գրառումները. «Կան մարդիկ, ովքեր իրենց քայլերով ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին հիշեցնում են Հայաստան անունը», «Սուրեն Առուստամյան մենք հպարտանում ենք քեզնով»:

Մրցույթը դեռ չի ավարտվել, բայց ասեկոսեների պակաս արդեն չի զգացվում: Տարածված լուրերի համաձայն Սուրեն Առուստամյանը լրջորեն հրապուրվել է մրցույթում Ուկրաինան ներկայացնող երգչուհի Մարիա Յարեմչուկով: Այս մասին գրել են ուկրաինական լրատվամիջոցները: Նույն աղբյուրները նշում են նաև, թե Սուրենը այս հարցում լուրջ մրցակից ունի` հանձին իտալացի երգիչ Կոստանցոյի: Բայց արի ու տես, որ Մարիան առայժմ որևէ մեկին նախապատվություն չի տալիս: Իսկ լուրը համապատասխանում է իրականությանը, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա:

Երգչուհի Էմմիի և ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանի  զուգերգի տեսահոլովակը վերջին շրջանում բուռն քննարկումների պատճառ դարձավ: Lրատվամիջոցները գրում էին, թե Էմմիին պատրաստվում են դատի տալ՝ տեսահոլովակի ներքո երգի իրական հեղինակներին չհիշատակելու համար: Այս թեմայի շուրջ Էմմին իր ֆեյսբուքյան պատին գրել է. «Ինչ վերաբերվում է «Էրեբունի Երևան» հեղինակներ՝ Էդգար Հովհաննիսյան, Պարույր Սևակ երգի կատարմանը, նկարահանմանը և ցուցադրմանը, այն Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մտահաղացումն է, այսինքն երգի հետ կապված բոլոր աշխատանքները իրականացվել են նրանց կողմից: Պարզապես կուզենամ ավելացնել հետևյալը. բոլորին կխնդրեմ միացնել տեսահոլովակը և դիտել սկզբից մինչև վերջ, որտեղ երկու անգամ նշվում է ինչպես երգի կատարողների, այնպես էլ հեղինակների անունները: Ինչ վերաբերվում է երգի նորովի ներկայացնելուն, սա առաջի դեպքը չէ, և կուզենամ հիշատակել Ա. Բաբաջանյանի «Կամուրջներ»  ստեղծագործության կատարումը, որի համար ոչ ոք ինձ դատի չտվեց»:

«Սոֆի Մխեյանը Իրինա Դուբցովայի  «դիրքերում»` կրկնությունը ռեժիսուրայի մորքուրն է». այս վերնագրի ներքո asekose.am-ը գրել է՝  «Կլիպմեյքերներն»   իրենց  հպարտությամբ «ռեժիսոր» են անվանում,  սակայն ես մեղք չեմ գործի  այդ կարևոր մասնագիտության  հանդեպ ու նրանց կանվանեմ «Թխիչներ», ովքեր իրենց տեսահոլովակների միջոցով ամեն ինչ են անում, սակայն ոչ` ստեղծում ու ստեղծագործում», – գրառման հեղինակը Մոնթե Քրիսթափորյանն է: Պարզվում է Սոֆի Մխեյանի վերջին տեսահոլովակն իսկապես copy past է, դա էին վկայում նաև ներկայացված լուսանկարները:

Բայց արի ու տես ոչ միայն մենք ենք «թխում» ուրիշներից, այլ նաև նրանք՝ մեզնից: Ռումինացի մի երգիչ՝ Birdy անունով, գողացել է Ջոնիի «Մարի Մարի» երգը: «Հետաքրքիր է, որ երգիչը նույնիսկ իր ֆեյսբուքյան էջում է նշում, որ իր սիրած աղջկա անունը Մարի է: Մի խոսքով. հավանաբար շատ տպավորված լինելով մեր հայրենակցի երգով, որոշում է վերցնել ու տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա: Ցածրակարգ պլագիատ և անորակ գործիքավորում. Երկու բառով այսպես կարելի է բնորոշել ռումինացու ստացած արդյունքը», – նկատել է ֆեյսբուքյան Comments էջը:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031