Լրահոս
Օրվա լրահոսը

Աղամյանը նեղացել է եւ պատասխանել

Հուլիս 28,2012 13:32

«Առավոտի» հուլիսի 18-ի համարում տպագրված «Նախարարը գործել է առանց կառավարության որոշմա՞ն» հրապարակման հաջորդ օրն իսկ տպագրել ենք մշակույթի նախարարության տեսակետը: Հրապարակմանն արձագանքել է նաեւ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նրա՝ «Առավոտին» ուղարկված նամակում մասնավորապես կարծիք կա, թե խեղաթյուրված է ներկայացվել գործերի ընթացքը, իրեն էլ վերագրվել են մտքեր, որոնք արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը՝ որպես քաղաքացի, նկարիչ, մշակութային-հասարակական գործիչ։

«Հեռախոսային զրույցից հրապարակման հեղինակը դիտավորյալ հանել է իմ մեկնաբանությունը, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ եւ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, եւ ես թույլ ենք տվել ինչ-ինչ ապօրինություններ։ Մասնավորապես՝ հեռախոսային զրույցում ես հայտնել եմ, որ այդ գործերը գնվել են պետության կողմից սիմվոլիկ գներով, եւ դրանց սեփականատերը պետությունն է։ Ճիշտ է, նշել եմ, որ որեւէ պաշտոնական ձեւակերպում չեմ տեսել, ավելացնելով, որ, ըստ էության, պետք է չլիներ որեւէ պաշտոնական փաստաթուղթ նաեւ Նկարիչների միությունում՝ դրանք Արցախի պատկերասրահին հանձնելու մասին, քանի որ այդ նկարների սեփականատերը Նկարիչների միությունը չէ, այլ պետությունն է, հանձինս մշակույթի նախարարության։ Սեփականատերը պարտավոր չէր ինչ-որ թղթեր կազմել՝ Նկարիչների միության առջեւ իր նվիրատվությունը Արցախին հիմնավորելու համար»,- գրել է Աղամյանը:

Նշենք, որ պահպանվել է պարոն Աղամյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, եւ նրան ոչինչ չի վերագրվել: Հոդվածում նշված էր, որ Եղեռնի 95-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդես-մրցույթից հետո պետության գումարով գնված նկարները ոչ մի թանգարան չի ցանկացել ընդունել, դրանք ժամանակավորապես ի պահ են տրվել ՀՀ նկարիչների միությանը, ապա «մեկնել» Ստեփանակերտի նորաբաց պատկերասրահ՝ առանց կառավարության համապատասխան որոշման:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Կարեն Աղամյանը հաստատել էր, որ որեւէ պաշտոնական թուղթ չի եղել գործարքի համար: Հոդվածում տող անգամ չկա, թե նկարները Նկարիչների միության սեփականությունն են: Ուրեմն էլ ինչի՞ց է նեղացել պարոն Աղամյանը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031