Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին