Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայթին կիսաընկած պանելը չեն հեռացնում

Հուլիս 28,2012 13:14

Մայրաքաղաքի Էրեբունի փողոցը նույնանուն վարչական շրջանի գլխավոր փողոցներից մեկն է: Այս փողոցը կարեւոր նշանակության է նաեւ այն առումով, որ Էրեբունի պատմամշակութային թանգարան տանող ուղիղ ճանապարհն է: Ընդհանուր առմամբ փողոցի բարեկարգությունը առանձնապես դժգոհության առիթ չի տալիս: Բայց հնարավոր չէ չնկատել, որ փողոցի բոլոր հատվածները նույնանման վերաբերմունքի չեն արժանանում: Արցախի փողոցից մի քանի մետր դեպի թանգարան՝ աջ թեւում, որտեղ ժամանակին կանգնած է եղել բետոնե պանելներով ցանկապատ, այժմ այսպիսի պատկեր է ¥տե՛ս լուսանկարը¤: Ցանկապատից մի փոքր մաս է մնացել, այն էլ՝ խարխուլ վիճակում: Պանելներից մեկը շրջվել ընկել է մայթին եւ փակել հետիոտնի ճանապարհը: Եվ եթե մեկը ցանկանա անցնել այստեղով, ապա կամ պետք է ընկած ու ջախջախված պանելի փշրանքների վրայով անցնի, կամ իջնի տրանսպորտի երթեւեկելի գոտի, ինչն անվտանգ չէ: Ըստ տեղի բնակիչների՝ այս վիճակը մոտ տասը տարվա վաղեմություն ունի:

Վարչական շրջանի պատասխանատուներից առանձնապես մեծ ծախսեր չեն պահանջվի՝ հեռացնելու համար վնասված պանելը եւ վերացնելու մայթին գտնվող խոչընդոտը, բայց վարչական շրջանի ղեկավարությունը, ինչպես փաստն է վկայում, դրան կարեւորություն չի տալիս: Նրանց ոչ միայն էրեբունցիների հարմարավետությունը չի հետաքրքրում, ինչն ապահովելը ուղղակի նրանց պարտականությունների մեջ է մտնում, թանգարան այցելող զբոսաշրջիկների հանգամանքն էլ հաշվի չեն առնում: Հետաքրքիր է, որ հենց ընկած պանելի մոտ՝ գազոնի մի փոքրիկ հատվածում, ծաղիկներ են տնկել:

ՏԱԹԵՎ ԿԱՐԱԿԱՇՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031