Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օրվա կարգախոսը. «Հեպատիտն ավելի մոտ է կանգնած քեզ, քան դու կարծում ես »

Հուլիս 28,2012 12:57

 Այսօր հեպատիտի համաշխարհային օրն է: Այս տարի օրվա կարգախոսն է՝  «Հիվանդությունն ավելի մոտ է կանգնած քեզ, քան դու կարծում ես»:

Վիրուսային հեպատիտները աշխարհի բազմաթիվ երկրների առողջապահության գերակա խնդիրներից են: Առավել տարածված են Ա, Բ, Ց, Դ և Ե հեպատիտները: Տարեկան աշխարհում արձանագրվում է վիրուսային հեպատիտ Ա-ի շուրջ 1,4 մլն դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության  գնահատմամբ` երկրագնդի  բնակչության շրջանում հեպատիտ Բ-ի վիրուսակրությունը 2-7% է, որոնցից 240 մլն-ը հիվանդ են հեպատիտ Բ-ի քրոնիկ ձևերով: Յուրաքանչյուր տարի շուրջ 600 հազար մարդ մահանում է սուր կամ քրոնիկ հեպատիտ Բ-ի հետևանքներից:

Քաղցկեղի առաջացման տեսանկյունից հեպատիտ Բ-ի վիրուսը գրավում է 2-րդ տեղը` ծխելուց հետո: Աշխարհի ազգաբնակչության 150 մլն-ից ավելին վարակված են հեպատիտ Ց-ով և տարեկան հայտնաբերվում է 3-4 մլն վարակի նոր դեպք: Յուրաքանչյուր տարի շուրջ 350 հազար մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետևանքներից:

Հեպատիտ Ա-ի և Բ-ի համար առկա են պատվաստանյութեր, իսկ հեպատիտ Ց-ի  պատվաստանյութի ստեղծմանն ուղղված աշխատանքներն աշխարհում դեռևս շարունակվում են: Այս հիվանդությունների կանխարգելումը և բուժումը զգալի ներդրումներ են պահանջում, որի հետևանքով բազմաթիվ երկրներում այն շարունակում է հիմնախնդիր մնալ: Վիրուսային հեպատիտների բեռը, առողջությանը և տնտեսությանը  հասցրած վնասը նշանակալի է աշխարհի բազմաթիվ երկրների համար:

2010 թ. մայիսի 21-ին Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովում ընդունված վիրուսային հեպատիտների, մասնավորապես` Բ-ի և Ց-ի մասին որոշումը ՀՀ առողջապահության նախարարությունն ընդունել է որպես ղեկավար փաստաթուղթ  և իր հետագա աշխատանքներն իրականացրել ու իրականացնում է այդ համատեքստում: Դրա վկայությունն է հուլիսի 28-ը որպես հեպատիտների համաշխարհային օր նշելը:

Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ համաձայն վարչական վիճակագրության տվյալների, հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 90 %-ը բաժին է ընկնում հեպատիտ Ա-ին: Վերջին տարիներին առկա է հեպատիտ Ա-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով 2008թ. 25,7-ից 2011-ին նվազել է 9,1-ի: Հայաստանում վերջին տարիներին դիտվում է վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում` հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով 2008թ. 3,4-ից 2011-ին նվազել է 2,2-ի:

Վերջին տասնամյակում հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազումն ակնառու է: Մինչև 1999թ. պատվաստումների ներդրումը նկատվում էր համաչափ նվազում և՛ մեծահասակների, և՛ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում`  2,5 %: Պատվաստումների ներդրումից հետո արձանագրվում է հիվանդացության կտրուկ նվազում, հատկապես մանկական ազգաբնակչության շրջանում` 98 անգամ /ցուցանիշը 9,8-ից նվազել է 0,1-ի/: Նշվածը ապացուցում է պատվաստումների անհրաժեշտությունը, կարևորությունը և դրանց արդյունավետությունը  վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում:

Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա, համաձայն վարչական վիճակագրական տվյալների, վերջինիս հիվանդացության աճ չի արձանագրվել: Սակայն այն շարունակում է մնալ առողջապահության գերակա հիմնախնդիրներից մեկը:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ քանզի վիրուսային հեպատիտներն ամբողջ աշխարհում հանրային առողջապահության հիմնախնդիրներից են, առողջապահության նախարարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիվանդության դեմ պայքարի ու կանխարգելման միջոցառումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու համար:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031