Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻԿՕՄՕՍ-ը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը կոչ է անում փրկել Հալեպի մշակութային ժառանգությունը

Հուլիս 28,2012 12:50

Երեկ միջազգային ԻԿՕՄՕՍ-ը Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետզհետե ուժգնացման կապակցությամբ տարածել է հաղորդագրություն`  միջազգային մշակութային հանրությանը կոչ անելով միավորել ջանքերը Հալեպի մշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

Հալեպ քաղաքը 1986 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես հարուստ մշակութային բազմազանությունների և չընդմիջվող հաջորդական բնակեցումների վկայություն: Այն 12-րդ դարի բացառիկ էյուբյան քաղաքներից է` ռազմական ամրաշինություններով, որոնք կառուցվել են խաչակիրների դեմ Սալահ ադ-Դինի հաղթանակից հետո:

ԻԿՕՄՕՍ-ը չափազանց մտահոգ է այս կոնֆլիկտի հետևանքով Համաշխարհային ժառանգության քաղաք հանդիսացող Հալեպի ժառանգությանը սպառնացող վտանգների համար:

Հիշեցնելով Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիան (Հաագա, 1954թ.), ԻԿՕՄՕՍ-ը զինված ընդհարման մեջ ներգրավված բոլոր կողմերին  կոչ է անում   հարգանք դրսևորել ու պաշտպանել Հալեպի մշակութային ժառանգությունը:  Հալեպի մշակութային ժառանգության պաշտպանության կոչով հանդես է եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

ԻԿՕՄՕՍ-ը մտահոգված է նաև Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված,  ինչպես նաև ազգային ու տեղական նշանակություն ունեցող  մշակութային ժառանգության պահպանությամբ. հուշարձաններ, պատմական բնակավայրեր, հնագիտական վայրեր, թանգարաններ ու մշակութային այլ օջախներ:

Սիրիական ընդհարման հենց սկզբից Սիրիայի մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության դիմումներով հանդես է եկել նաև «Կապույտ վահան» միջազգային կոմիտեն` կոչ անելով պաշտպանել այս երկրի անգնահատելի մշակութային ժառանգությունը:

 «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031