Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի տասնյակ բնակիչներ «Առավոտի» թղթակցին դժգոհել են «Արմենիա» հեռուստաընկերության «Կարգին սերիալի» թողարկումներից մեկի ժամանակ տնային տնտեսուհու արած «ոչ կարգին» կատակի կապակցությամբ: Տնային տնտեսուհին նկատելով սերիալի հերոսներից մեկի զարմացած հայացքը, ասում է` ի՞նչ ես նայում մետրո մտած նոյեմբերյանցու պես:
Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ բնակիչներ այս առթիվ «քաղցր» խոսքեր են ասում այդ սերիալի սցենարիստի հարցեին: Նրանք հիշեցնում են, որ խորհրդային շրջանում Նոյեմբերյանը սերտ կապերի մեջ է եղել Թբիլիսիի հետ, որը Նոյեմբերյանի շրջանից 80 կմ հեռավորությամբ է գտնվում: Վրաստանի մայրաքաղաքում մետրոպոլիտենը շահագործման է հանձնվել 1966 թվականին, իսկ Երեւանում 15 տարի անց` 1981թվականին: Նոյեմբերյանցիները հիշյալ սերիալի հեղինակներին ասում են.
-Երբ մենք Թիֆլիսի մետրոյում էինք, դուք ո՞ւր էիք:
Կարդացեք նաև
Ոսկան Սարգսյան