Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանն ունի ընդամենը մեկ ներկայացուցիչ: Անդրանիկ Հակոբյանը հանդես է գալիս մինչեւ 75 կգ քաշային կարգում եւ այսօր 1/32 եզրափակչում նրա մեկնարկային մրցակիցը ամերիկացի Թերիել Գուշան է: Ամերիկացիներն ունեն բռնցքամարտի շատ ուժեղ եւ ավանդույթներով հարուստ դպրոց: Այնպես որ, մեր 30-ամյա մարզիկին նույնպես վիճակահանությամբ բարդ մրցակից է բաժին հասել հենց մեկնարկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ