Հրաձիգներն այսօրվանից իրենց նշանառությունն են ցուցադրելու «Royal Artillery Barracks»-ում:
Տղամարդկանց օդամղիչ ատրճանակ՝ 10 մետր, մարզաձեւի նախնական փուլի մասնակիցների մեջ է նաեւ փորձառու Նորայր Բախտամյանը: 41-ամյա նշանառուի համար սա արդեն երրորդ օլիմպիական խաղերն է: Մեծ հույսեր կան, որ Լոնդոնի օլիմպիական հրաձգարանում բախտն այս անգամ բարեհամբույր կգտնվի Բախտամյանի հանդեպ եւ նա տուն կվերադառնա մեդալով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ