Այսօրվանից հայ մարզիկներն սկսում են պայքարը Լոնդոնի օլիմպիական խաղերում:
Առաջինը մեկնարկելու է մինչեւ 60կգ քաշային ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որը 1/64 եզրափակչում գոտեմարտելու է Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգելմայերի հետ: Հաղթելու դեպքում Հովհաննեսը 1/32 եզրափակչում կհանդիպի ադրբեջանցի Իլգար Մուշկիեւի հետ, որը վիճակահանությամբ այս փուլում ազատ է պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ