Լրահոս
Օրվա լրահոսը

Պղտոր ջրում ձուկ են որսում

Հուլիս 28,2012 11:11

 Իջեւանի քաղաքապետարանը Աղստեւ գետի ափերին տեղակայված զանազան օբյեկտների տերերին   զգուշացրել է`  տարատեսակ աղբ չթափել գետ: Քաղաքապետարանին  ենթակա կոմունալ ծառայության  աշխատողների կողմից գետի ափերը  մի քանի անգամ   աղբից մաքրվել են: Սակայն գետափնյա  սննդի եւ առեւտրի  օբյեկտները  շարունակում են աղտոտել Իջեւան քաղաքի  զարդը համարվող Աղստեւը:  Շատ  դեպքերում  ընտանի կենդանիների  մորթը կատարվում  է գետափին, կենդանիների  գլուխներն   ու ոտքերը  Աղստեւ են նետվում: Միջազգային մի կազմակերպություն գետի ափին, ծառի վրա, փակցրել է  «Աղստեւը դու ես» մակագրությամբ պաստառ, սակայն  գետի աղտոտումը շարունակվում է:  Աղստեւը տարատեսակ աղբով «հագեցած է», բայց  ձկնորսության սիրահարներին դա չի վանում: Նրանք  պղտոր ջրում ձուկ են  որսում:

 Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031