Հարավային Կորեայի առագաստանավային սպորտի ֆեդերացիան օլիմպիական հավաքականի մարզիչ Լի Չե Չհոլին տուգանել է 250 ֆունտ ստերլինգ եւ Մեծ Բրիտանիայից ետ ուղարկել հայրենիք:
Այսպիսի խիստ որոշում կայացվել է այն բանից հետո, որբ ոստիկանությունը նրան հարբած վիճակում կանգնեցրել է մեքենա վարելիս: Մարզիչը մի փոքր «չափն անցել» էր Վեյմուտի քաղաքապետի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ: Ճիշտ է, նա այնուհետեւ փորձել է սթափվել՝ քնելով Հարավային Կորեայի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի շտաբ բնակարանում, սակայն, ինչպես երեւում է, օգտագործած ալկոհոլի չափաբաժինն իսկապես շատ է եղել: