Լրահոս
Օրվա լրահոսը

Վճարում եմ` պահանջում եմ

Հուլիս 27,2012 23:22

Ամեն ամիս վճարում եմ գումար, որիպեսզի շուրջօրյա օգտվեմ Beeline-ի, «Hi-Line» ինտերնետից ու այն էլ բարձրորակ կապից, ինչպես նշված է իմ պայմանագրում: Ընդ որում, միայն գիշերն եմ տանից միանում ինտերնետին: Ու հենց գիշերն էլ սկսվում է մղձավանջը: Փաստեմ, որ վճարածս գումարի հազիվ 15-20 տոկոսի չափով կարողանամ օգտվել:
Եվ այսպես գիշերներն ինձ համար «թեժ» են լինում. ամեն 20 րոպեն մեկ իմ ինտերնետն անջատվում է, ստիպված զանգարահում եմ Beeline-ի 1-00 հեռախոսահամարին, պարտադրված լսում ռոբոտ-տիկնոջ հնչեցրած ամեն ինֆորմացիան: Բավական երկար լսելուց հետո արդեն օպերատորը շատ բարեհամբույր ամեն զանգից հետո առաջարկում է անջատել մոդեմը, ապա պարտաճանաճ` դեղատոմսի նման հայտ գրում կայան: Կայանից էլ «բարեկամաբար» առաջարկում են չգիտես ինչու իմ հաշվին մի 50 մետր կաբել գնել, իբր փոխելու արդյունքում ինտերներիս որակը բարելավելու համար: Բայց ինչու իմ հաշվին, չէ որ իմ պայմանագրում նման կետ չկա: Իմ գրպանից կաբել գնելու պահանջն էլ կայանի «ամենագետ» վարպետը մեկնաբանում է այսպես. «Իրանց տվածը` վատ որակի կաբել ա` փոխած-չփոխած մի հաշիվ ա…»: Ի դեպ, վստահ չեմ, թե իմ գնած կաբելից հետո հարցը կլուծվի, չնայած չեմ գնի, որովհետեւ սկզբունքի հարց է. վճարում եմ` պահանջում եմ:

Բոլոր բջջային օպերատորների հանդեպ մեծագույն հարգանքով եւ անկեղծ զգացումներով՝ Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031