Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դժվար ապրուստ» սերիալի դեմ հավաքված ստորագրությունները կհանձնվեն «Արմենիա» հեռուստաընկերությանը (Ֆոտոշարք)

Հուլիս 27,2012 22:22

 

Հեռուստասերիալները, կարծես, գլխացավանք են դարձել հասարակության համար. մեկը բողոքում է բովանդակությունից, մյուսը` ընթացքում ցուցադրվող բռնության կադրերից: Վերջինի դեմ է, որ փորձում է պայքարել «Հասարակությունը առանց բռնությունների» հասարակական կազմակերպությունը: Նրանք այսօր ստորագրահավաք էին կազմակերպել Շառլ Ազնավուրի հարապարակում` ընդդեմ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի: Ըստ կազմակերպության կամավորական աշխատանքների համակարգող Անահիտ Մուշեղյանի, ներկայիս սերիալներում ցուցադրվում են մեծ քանակությամբ բռնության տեսարաններ` հատկապես կանանց նկատմամբ, ինչը լուրջ խնդիր է մեզ համար. «Մի կազմակերպության սոցհարցման արդյունքների համաձայն բռնություն ցուցադրող առաջին 12 հորիզանականներում սերիալներն էին, բացառությամբ 8-րդից, որը լրատվական հաղորդում էր: Առաջին տեղում «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն էր, որն ուներ 50-ից բարձր դիտելիության քանակ»:

Կարծում է, որ բռնության մշակույթը արդեն ձեւավորվել է այն մարդկանց մոտ, ովքեր դիտում են սերիալներ: Միջոցառման նպատակն էլ` դրա վերջ դնելն էր: Իրենք պահանջում են ոչ թե սերիալները վերանան մեր եթերից, այլ դրանցում վերանան բռնության տեսարանները. «Հեռուստասերիալները, որպես այդպիսին, չեն կարող չլինել, քանի որ կա մարդկանց մի զանգված դիտում է դա. Դրանք գործազուրկներն են, տնային տնտեսուհիներն են, տարեց մարդիկ են… Դրանք միշտ եղել են ու կլինեն»:
Հավաքված ստորագրությունները կհանձնվի  «Արմենիա» հեռուստաընկերություն, իսկ դրանց քանակի մասին ակնկալիքները հասնում են մոտավորապես 600-ի:
«Կարծում եմ` կկարողանանք կասեցնել այն խայտառակ իրավիճակը, որը տիրում է հեռուսատեսրիալներում»,- ասում է Անահիտը ու ավելացնում, որ ինքը ընդհանրապես չի դիտում սերիալ, քանի որ այնտեղ սովորելու ոչինչ չկա:
Էմմա Մուրադյանն էլ, թեեւ դիտում է սերիալներ, միեւնույնն է, մասնակցում է «Դժվար ապրուստի» դեմ կազմակերպված ստորագրահավքին: Ընդհանուր որակը գնահատում է բարձր, սակայն համաձայն է, որ նման ֆիլմերում պետք է վերացվի բռնության տեսարանները. «Ես ինքս ունեմ կոնկրետ օրինակներ, սակայն չեմ ցանկանում բարձրաձայնել: Դրանք անընդունելի են իմ համար»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031