Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Սյունիքի մարզում բժշկական ծառայություններից օգտվել է 2,000 մարդ

Հուլիս 27,2012 21:39

Ավարտվեց Սյունիքի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որն իրականացվել է հուլիս ամսվա ընթացքում և որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Ծրագրի շրջանակներում 2,000 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն իրենց շրջանային կենտրոններում, որոնցից 400-ն անցել է խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ), տրամադրվել է 940 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել է 200 վիրահատություն և լազերային բուժում:

«Ավարտելով աշխատանքը Սյունիքի մարզում` ուրախությամբ ենք հաստատում, որ Հայկական Ակնաբուժության կենտրոնի հետ կարողացանք մեծ թվով մարդկանց օգտակար լինել` վերադարձնել աչքի լույսը: Orange-ի` որպես հեռահաղորդակցության օպերատորի, առաքելությունն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, այնպես որ մարդկային հաղորդակցության հետ կապված խնդիրները մեր ուշադրության առանցքում են, իսկ հաղորդակցման խնդիրներ ունեցող անձինք` Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում: Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր համագործակցությունը շարունակվելու է նաև այլ մարզերում, քանի որ կարողանում ենք իսկական փոփոխություն բերել մարդկանց կյանք», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

«Մեզ համար հաճելի է արձանագրել, որ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից արդեն 9-րդ տարին Հայաստանում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագիրը գրեթե օրինաչափություն է դարձել մեր երկրի բնակչության մի ստվար զանգվածի համար: Ծրագրի շրջանակներում մենք իրականացրել ենք և շարունակում ենք իրականացնել բնակչության ակնային զննումների և բուժման աշխատանքներ: Մենք շատ կարևորում ենք Orange Հիմնադրամի հետ համագործակցությունը. այն ավելի լայնածավալ գործունեության հնարավորություն է ստեղծում: Սա ակցիա չէ, այլ երկրի բնակչությանը որակյալ ակնաբուժական ծառայություններ մատուցելու հնարավորություն ստեղծող կարևոր մի նախաձեռնություն: Ուրախ ենք, որ Օրանժ Հիմնադրամը մեզ հետ է նաև Սյունիքի մարզում», – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Սյունիքի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամի աջակցությունը ՀԱՆ-ին կազմել է 7,300,000 դրամ:

Հավելենք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Orange Հիմնադրամի համագործակցությամբ ՀԱՆ-ի աշխատանքները շարունակվելու են արդեն Արմավիրի մարզում: Վերջինիս շուրջ կլինեն լրացուցիչ հրապարակումներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031