Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց ընդդիմությունը թուլանում է, իշխանությունը ուժեղ հարված է հասցնում». նյարդային քայլե՞ր

Հուլիս 27,2012 20:10

Ի պաշտպանություն ՀԱԿ-ի ակտիվիստների՝  ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացվել է բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ՀԱԿ-ի երիտասարդներին` Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին: Նրանք երիտասարդների դատավճիռը սպառնալիք են համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ դատարանի որոշումը որակում «խայտառակություն»:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից առաջ ուժային կառույցների կողմից ընդդիմության կողմնակիցների նկատմամբ նման խիստ պատժամիջոցը ճնշելու, վախի մթնոլորտ ստեղծելու միտում ունի:

«Բնական է, հենց ընդդիմությունը թուլանում է, իշխանությունը ուժեղ հարված է հասցնում նրան: Թեև ՀԱԿ-ը, ունենալով կողմնակիցներ, որոնք բազում անգամ կալանավորված են եղել, իրականացրել է հզոր քայլեր»,- ասում է Բադալյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031