Այդ թվում` 2957-ը ՀՀ արտգործնախարարության միջոցով, 291-ը` ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց վերոհիշյալ վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանը` հավելելով, որ դիմածների 99 տոկոսը ազգությամբ հայեր են:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հուլիսի 26-ի նիստում ընդունված որոշմամբ դյուրացվեց սիրիահայերին վիզա տրամադրելու գործընթացը: Նրանք կարող են Հայաստանի մուտքի վիզա ստանալ ոչ միայն այդ երկրում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում, այլև` Հայաստանի սահմանին:
Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) ապաստանի հարցերի բաժնից, տարեսկզբից մինչև հուլիսի 26-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել են սիրիահայ 18 ընտանիքների 37 անդամներ:
Նշվեց նաև, որ բոլոր դիմումները, բնականաբար, բավարարվել են: Ըստ նույն աղբյուրի, սիրիահայերի մի մասը գերադասում է բնակվել հարազատների, բարեկամների բնակարաններում, իսկ կացարան տրամադրելու խնդրանքով բոլոր դիմումները ՄՊԾ-ի կողմից բավարարվում են:
Կարդացեք նաև
ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձն օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք: ՄՊԾ-ի ենթակայությամբ գործում է Հատուկ կացարան, որը նախատեսված է Հայաստանում ապաստան հայցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տեղավորելու համար:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն