Արտասովոր վաճառք է կատարվել Շվեցարիայում: Երբ աճուրդի է հանվել տեղի հյուրանոցներից մեկը`La Claustra, անմիջապես տեղի է ունեցել մի քանի թյուրիմացություն: Մարդը, ով հյուրանոցային համալիրի համար առաջարկում էր 100 000 ֆրանկ (102294 դոլար), գնման պահին նկատել է, որ իր հետ չունի ոչ բավարար կանխիկ գումար եւ ոչ էլ չեկի գրքույկ, ինչի հետևանքով վաճառքի ողջ գործնթացը սկսվել է սկզբից: Լուչիա Ֆիլիպի անունով մի մարդ անվստահ ձեռք է մեկնել այն պահին, երբ հյուրանոցի վաճառքի համար առաջարկվել է 1000 ֆրանկ (1 023 դոլար): Որքան էլ, որ տարօրինակ է, ավել գումար չի առաջարկվել, իսկ Լուչիա Ֆիլիպի խոսքով՝ նա բացարձակ չէր որոշել գնում կատարել, բայց փաստն այն է, որ դարձել է շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ հյուրանոցի սեփականատերը:
«McDonald’s» ընկերությունը, Լոնդոնի Օիլմպիադային նվիրված բացում է իր ամենամեծ ռեստորանն ամբողջ աշխարհում: Երկհարկանի ռեստորանը 500 աշխատող կունենա և կկարողնա 1500 այցելու միանգամից ընդունել:
Պորտուգալիայում անձրևային եղանակը լիովին հարգելի պատճառ է աշխատանքի չգնալու համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները օգտագործում էին մարդկանց ականապատ դաշտերը ականազերծելու համար:
Պեկինը Չինաստանի մայրաքաղաքն է դեռևս 1407-ից Յանգ-լո կայսեր հրամանով:
Անդրանիկ Ջալալյան