Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պալաչը» տեղյակ չէ իր անունից տարածած հայտարարությունից

Հուլիս 27,2012 17:28

Երեկ լրատվամիջոցները տարածեցին «Քինգ Դելյուքսի» սեփականատեր Արթուր Հարությունյանի՝ «Պալաչի» հայտարարությունը, ըստ որի, վերջինս զղջում է եւ համաձայն է նստել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ մի սեղանի շուրջ:

Հիշեցնենք, որ նրանց միջեւ տարաձայնությունները սկսվել էին այն բանից հետո, երբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը «Քինգ Դելյուքսի» կողմից շահագործվող Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուղիների վրա բարեգործական ավտոբուսներ մտցրեց:

Պարզվում է, սակայն, Արթուր Հարությունյանը տեղյակ չի այս հայտարարությունից: «Նա Հայաստանում չի, մի տաս օրից կգա, եւ բոլոր հարցերի պատասխանը կտա: Հասկանալի է, թե ովքեր են տարածում նման լուրերը, հայտարարությունների տեքստերը, ուղղակի պետք է միայն խոսքը պահել, ու դա գործով ապացուցել»,-ասաց Կարեն Հարությունյանը:

Վերջինիս խոսքով, Արթուրը իր ընկերն է, ու հնարավոր չի, որ թաքուն-թաքուն հայտարարություն տարածի: «Նորից եմ կրկնում, ուղղակի համբերել է պետք, կան պայմանավորվածություններ, որ մենք չենք խախտի»,-ասաց նա: Այն հարցին, թե ինչ պայմանավորվածություններ են, մեր զրուցակիցն ասաց, որ դրանք դեռ չի մանրամասնի:

 

Արմեն ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031