Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բացահայտվել է շուրջ 47 միլիոն դրամի գողությունը

Հուլիս 27,2012 17:07

2012թ. հունվարի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Վլադիմիր Վանեսյանի տնից գողացել էին 37 միլիոն դրամ գումար եւ 25 հազար դոլարին համարժեք ոսկեղեն: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1. կետով:

Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ այս գործով ձերբակալվել են ծագումով Բերդից, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Կորյուն Վազգենի Ալավերդյանը եւ Վանաձորի բնակիչ Մասիս Վրեժի Խաչատրյանը, Վանաձորի մեկ այլ բնակչի` Վահե Հովհաննեսի Թումանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Քրեական գործի քննությունը շարունակվում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031