Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խորանը» ֆինանսավորողն ԱՄՆ նախկին կոնգրեսակա՞ն է

Հուլիս 27,2012 17:04

 «Խորան» կրոնական կառուցի գործունեությունից տուժած մեկը գտնվում է Սովետաշենի հոգեբուժարանում: Այդ մասին «Երկու երես» մամուլի ակումբում այսօր ասաց Միացյալ Երիտասարդական Լիգա (ՄԵԼ) շարժման համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը: «Վերջերս մեզ հետ կապվել էր մի կին եւ հայտնել, որ հարսի ազդեցությամբ որդին ներգրավվել է «Խորանի» հավաքներում եւ որոշ ժամանակ անց ստացել հոգեկան խանգարումներ»,-հավելեց նա:

Aravot.am-ի հետ զրույցում Սեւակ Հովհաննիսյանն ասաց, որ ըստ «Խորանի» անդամների հայտնած տեղեկությունների՝ «Խորանը» ֆինանսավորվում է ԱՄՆ նախկին կոնգրեսական Ջոն Փասսլինի կողմից, ով հայտնի է հակահայկական, մասնավորապես՝ Ցեղասպանությունը ժխտող ելույթներով. «Տեղեկությունը հայտնողներն այդ մասին իմացել են «Խորանի» ղեկավար Հրաչյա Խաչատրյանի եւ Փասսլինի հեռախոսազրույցից: «Խորանը» հիմնադրելու հարցում Փասսլինն աջակցել է Խաչատրյանին, ով ներկայումս իր կառույցի անդամներից կորզած գումարների տասը տոկոսը յուրաքանչյուր ամիս փոխանցում է նրա հաշվեհամարին: Հստակ չեմ կարող ասել, թե որքան, բայց ինձ կաշառք առաջարկելուց ասում էին՝ ինչ թիվ ուզես՝ կտանք»:

Հովհաննիսյանը հավելեց, որ «Խորանից» կրկին սպառնացել են վնասել ՄԵԼ-ի անդամներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031