Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարունակվում է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագիրը

Հուլիս 27,2012 16:57

 

Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր: Քաղաքապետը շրջել է բակերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Միքայելյան 70, 74 և 76 շենքերի բնակիչների հավաստմամբ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ:

Ա 1 թաղամասի Շերամի 53 շենքի բակի բնակիչները ևս իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել: Երևանի քաղաքապետն էլ իր հերթին բնակիչներին առաջարկել է մասնակից դառնալ Երևանի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին. <<Մեր առաջին խնդիրը հենց այն է, որ բնակիչը ևս մասնակից դառնա մեր ծրագրերին, քանի որ այդ դեպքում նրանք շատ ավելի մեծ պարտավորվածություն կզգան կատարածը պահպանելու հարցում: Եվ շատ գովելի է, որ մենք արդեն բոլոր վարչական շրջաններում հենց այդ մոտեցումն ենք արձանագրում: Մեր համաքաղաքացիներն իրենց անմիջական մասնակցությունն են ունենում ինչպես շինարարական, այնպես էլ բարեկարգման աշխատանքներում>>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Ա 3 թաղամասի Անդրանիկի 45 շենքի բակը ևս կառուցվել է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում:  Դեռևս ամիսներ առաջ ամայի ու անխնամ այս տարածքի փոխարեն այսօր վառ գույներով ձևավորված բակ է, լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով. <<Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ևս բակային տարածքների հիմնական մասը կառուցվել է նախկինում բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում: Եվ որ կարևոր է, բնակիչներն իրենց ձեռքով են քանդել այդ բոստաններն ու տարածքները սիրով տրամադրել են բակի բոլոր բնակիչների համար հանգստի կազմակերպման հարմարավետ գոտի դարձնելու համար: >>,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրանիկի 45 շենքի բակում խաղահրապարակի բացմանը հաջորդել է նաև Արցախյան ազատամարտում այդ թաղամասից զոհված 21 ազամարտիկներին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Շնորհավորելով Մալաթիա-Սեբաստիայի բոլոր բնակիչներին, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ բակերի համալիր բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական և առաջիկա մի քանի տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երևանյան բոլոր բակերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031