Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրավաբանը՝ «Հուսալի պաշտպանության» դեմ

Հուլիս 27,2012 16:55

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը վարույթ է ընդունել իրավաբան Աննա Երիցյանի հայցադիմումն՝ ընդդեմ «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ տնօրեն, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Պետրոս Արզաքանցյանի:

Նախնական դատական նիստը նշանակվել է օգոստոսի 6-ին:

Հայցվորն, ըստ մեր աղբյուրի, «Աշխատանք Մեգա» կադրային կենտրոնի հետ կնքել է պայմանագիր, որի ուղեգրի հիման վրա էլ ներկայացել է նշյալ փաստաբանական գրասենյակ: Նա անցել է հարցազրույց եւ ընդունվել աշխատանքի 80 000 ՀՀ դրամ աշխատավարձով:

Փաստաբանական գրասենյակից հայցվորը պահանջում է իր մի քանի ամիսների աշխատավարձը, միեւնույն ժամանակ, պահանջել էր որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել «Հուսալի պաշտպանությանը» պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա՝ մինչ այս գործով դատական ակտի կայացումը: Սակայն դատարանը մերժել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031