Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երբեմնի դարպասապահ Սամվել Պողոսյանին կյանքը ստիպել է դառնալ կոշկակար:
«Ես տասներկու տարի Հայաստանի հավաքականի դարպասապահն են եղել: Դա հեշտ բան չի: Շան դժվար պարտականություն է։ Շատ ճանաչված մարդկանց հետ եմ խաղացել՝ Հունան Պողոսյան, Կարեն Գալստյան, Նորիկ Դավթյան»,- պատմում է կոշկակարը, ով աշխատում է Կենտրոնում։
Նա կոշկակարությամբ սկսել է գումար վաստակել 29 տարի առաջ: Աշխատել է կոշիկի ֆաբրիկայում և ամենաբարձր կարգն է ունեցել:
«Ես, օրինակ, կոշկակարություն սովորել եմ մեծ եղբորս մոտ: Ինքը կարում էր, ես էլ աչքի տակով նայում էի, ես այն ժամանակֆուտբոլ էի խաղում: Ես 6-րդ ռազրյադի կոշկակար եմ. 6-րդ ռազրյադը ամենաբարձր կարգն է»,-ասաց նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ