«Արմավիա» ավիաընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
«Հաշվի առնելով լարված իրավիճակը Սիրիայում և բոլոր եվրոպական ավիաընկերությունների, այդ թվում և Air France, Аэрофлот, Alitalia և այլոց հրաժարումը ավիափոխադրումներ կատարել Սիրիա, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների միտումները` հանրային կարծիքը շահարկելու նպատակով օգտագործել ապատեղեկատվություն, «Արմավիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է.
– Շարունակել իրականացնել չվերթներ դեպի Սիրիա` այդ երկիրը լքելու ցանկություն արտահայտած մեր հայրենակիցներին Սիրիայից դուրս բերելու նպատակով` անկախ առկա ռիսկերից և միջազգային հորդորներից` զերծ մնալ տվյալ ուղղությամբ թռիչք իրականացնելուց;
– Բացել հավելյալ չվերթներ Սիրիա` ՀՀ կառավարության համապատասխան աջակցության պարագայում»:
Կարդացեք նաև
Նաև նշվում է, որ «Արմավիան», որպես ազգային ավիափոխադրող, հարկ է համարում օգնության հասնել արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին և ունի նմանատիպ փորձ` ՀՀ կառավարության հետ համագործակցելու` տեղափոխել է լիբանանյան հայերին Լիբանանում տեղի ունեցած հակամարտության ժամանակ: