Խոսակցությունները, որ Կրիստին Ստյուարտը Ռոբերտ Պատինսոնին փոխարինել է «Սպիատակաձյունիկ»-ը մուլտֆիլմի ռեժիսոր Ռուպերտ Սանդերսի հետ, շատ մարդկանց համար ուղղակի բանբասանքներ էին: Դա շատ նման էր այն բոլոր հերյուրանքներին, որով շրջապատված էր Կրիստինը` «Մթնշաղ» ֆիլմից հետո: Սակայն այս անգամ, դերասանուհին ինքն է հրապարակային խոստովանել, որ երկար ժամանակ հանդիպելով Պատինսոնի հետ, հասցրել է դավաճանել նրան: Այս մասին հայտնում են համաշխարհային հայտնի լրատվական գործակալությունները, ինչպիսիք են Reuters-ը, Associated Press-ը եւ France-Presse-ը: Նրանք տեղեկացնում են նաեւ, որ US Weekly ամսագրում սպասվում է դերասանուհու եւ ռեժիսորի միջեւ եղած կապի` ֆոտո ապացույցները: Չնայած այս ամենին, նա ներողություն է խնդրել Պատինսոնից. « Ես շատ եմ ցավում, որ ցավ եմ պատճառել ինձ հարազատ մարդկանց եւ բոլորին:Րոպեական անուշադրությունը կասկածի տակ դրեց ամենակարեւորը, ինչն ունեմ այս կյանքում, մարդ, ում սիրում եմ եւ հարգում եմ բոլորից շատ: Ես սիրում եմ նրան եւ շատ եմ ցավում»:
Նա հիմա էլ պատրաստվում է նամակ գրել Liberty Ross -ի տնօրենին, ով հանդիսանում է Ռուպերտի կինը:
Կրիստինից հետո հայտարարությամբ է հանդես եկել 41-ամյա Ռուպերտը. «Ինձ սպանում է այն, որ ես ցավ եմ պատճառել ընտանիքիս: Իմ հիասքանչ կինը եւ երեխաներս միակ թանկ մարդիկ են այս աշխարհում: Սիրում եմ նրանց ամբողջ սրտով, եւ կաղոթեմ նրա համար, որ մենք կարողանանք շարունակենք միասին ապրել»:
Ինչպես կավարտվի այս պատմությունը, դեռ ոչ մեկին հայտնի չէ:
Արամ Արարատյան