Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն վերջնականապես հաստատել է.Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, չնայած նա նաեւ Բելառուսի ԱՕԿ-ի նախագահն է, չի թույլատրվում այցելել օլիմպիական խաեր: Սակայն լրատվամիջոցները բացահայտել են, որ նա գործող համաշխարհային միակ լիդերը չէ, որին Մեծ Բիտանիան քաղաքական նկատառումներով «անցանկալի անձ» է համարում:
Օլիմպիական խաղերում չեն լինի նաեւ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները` Ֆոլքլենդյան կղզիների հարցում Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առկա հակասության պատճառով, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադը, Զիմբաբավեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ինչպես նաեւ Եգիպտոսի վերջերս ընտրված նախագահ Մոհամեդ Մուրսին:
Հետո էլ հավատացնում են, թե սպորտն ու քաղաքականությունը միմյանց հետ կապ չունեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ