Բռնցքամարտի Ուկրաինայի օլիմպիական հավաքականի մի քանի ներկայացուցիչներ դեռ Լոնդոն մեկնելուց առաջ մազերը կտրել են կազակական ոճով: Այնպես որ, հեռուստադիտողները ռինգում նրանց անմիջապես կճանաչեն գլուխների միայն մեկ մազափունջով: Այդ բռնցքամարտիկների համոզմամբ, սանրվածքը ոչ միայն ավելի հզոր մրցակցի տպավորություն կթողնի մրցակիցների վրա, այլեւ կնպաստի կազակների հեղինակության բարձրացմանն ու պատմության տարածմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ