Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիրիահայը գոհ է ՀՀ իշխանություններից

Հուլիս 27,2012 15:53

«Սա բացարձակապես կրոնական հարց չէ: Ամերիկան եւ Եվրոպան ուզում են այդ ուղղությամբ տանել, բայց՝ մենք, սիրիահայերս, դեմ ենք դրան: Վերջին շրջանում մեր մամուլում էլ նման մոտեցումներ եղան: Դա այդպես չէ»,- Aravot.am-ի զրույցում ասաց ՍԴՀԿ վարիչ մարմնի անդամ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը:

«Սա զուտ աշխարհաքաղաքական հարց է, ուստի մեր մամուլը պետք է զգույշ լինի: Մենք՝ սիրիահայերս չեզոք դիրք ենք բռնել եւ այդպես էլ պետք է լինի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ Ասադն արդեն գնում էր բարեփոխումների ճանապարհով եւ նկատելի էր նաեւ բնակչության համար:

Թե, այնուհանդերձ, ինչո՞ւ զարգացումները նման ընթացք ստացան, մեր զրուցակիցը չի ցանկանում «մտնել զուտ քաղաքական բաների մեջ»:

«Ցավոք, այսպես պատահեց: Մեկ խնդրանք, որ ՀՀ կառավարությունը սատար կանգնի սիրիահայերին: Չեմ ասում բնակարաններ-բաներ տրամադրի, բայց մանր-մունր փաստաթղթային հարցեր կան: Արդեն շատ բան արել են: Մասնավոր շնորհակալություն տիկին Հրանուշ Հակոբյանին, որ ընդառաջում է եւ, որպես սփյուռքի նախարար արդարացնում է իրեն»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Զրույցի այլ մանրամասները՝ վաղվա «Առավոտի» տպագիր համարում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031