Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նա քաղաքականապես մանկամիտ է». Ահարոն Ադիբեկյանը՝ նախագահի թեկնածուի մասին

Հուլիս 27,2012 15:51

«Նա առաջինը չէ, որ էպոսը փորձում է սարքել հայ ազգի ալգորիթմը: Դա նորույթ չէ եւ իրեն չի արդարացնի: Պատի ճեղքերով նայել, թե էպոսով՝ այս առումով տարբերություն չկա, նմանատիպ հիմքերն այնքան վերացական են, որ ցանկացած կոնկրետ իրավիճակ կարելի է կապել ինչ որ գծի, կամ երեւույթի հետ: Նույնն է, երբ աստղերի դիրքով պայմանավորված փորձում են որոշել, թե դու ով ես, եւ քեզ կյանքում ինչ է սպասվում: Անհեթեթություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով էպոսագետ Վարդան Սեդրակյանի՝ նախագահական ընտրություններին առաջադրվելու, եւ էպոսի համաձայն գործելուն:

Ըստ Ադիբեկյանի՝ Սեդրակյանն իր հայտնությունով այնքան է ոգեւորված, որ նույնիսկ չգիտի, թե իրենից առաջ քանի հոգի է այդ թեմաներից խոսել, գրել, ելույթ ունեցել. «Նրան թվում է՝ ինքն առաջինն է»:

Ադիբեկյանը զգուշացնում է. «Նախագահ դառնալու համար միայն ծրագիր ունենալը բավական չէ, ինչքան էլ որ հանճարեղ լինի, նախեւառաջ պետք է թիմ ունենալ, իսկ ինքն ուղղակի երազում է, որ բոլորը ոգեւորված կվազեն իր մոտ ծառայելու: Մարդիկ քաղաքականության մեջ կողմնորոշվում են տնտեսական, սոցիալական, երբեմն գաղափարային նկատառումներով, կամ կարիքներով, մինչդեռ այդ էպոսային մոմենտներն իր մոտ կարող են 20-րդ աստիճանի բան լինել: Պետք է վստահ լինել, որ այն, ինչ ասում ես կարողանալու ես իրականացնել: Առաջին բանը, որ իբր պատրաստվում է անել Սեդրակյանը՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելն է, բայց նա չի մտածում Ղարաբաղը կցանկանա՞ միանալ Հայաստանին՝ թե՞ ոչ: Մեր տվյալներով Ղարաբաղի բնակչության մի մասն ուզում է մնալ անկախ, մի մասը՝ միանալ, մի որոշ հատված էլ դեռ անորոշ վիճակում է, կարծիք չունի: Բացի այդ՝ այդպես չի լինում, որ մի երկիր մյուսին հրամանագրով, կամ իր ուզելով միացնի իրեն: Սա նշանակում է, որ նա (Սեդրակյանը) քաղաքականապես բավականին մանկամիտ է: Եվ այն լուրջ քաղաքական խաղացողները, որոնք կարող են մասնակցել ընտրություններին, իր հեղինակությունը բարձրացնել, կտեսնեն, որ իրենց դեմ միամիտ մարդ է կանգնած, որն ունի վեհ մղումներ, բայց տակը լրիվ դատարկություն է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031