Մինչ Գյումրիում քննարկվում է, թե ինչ ավարտ են ունենալու քաղաքապետի առաջիկա ընտրությունները, գյումրեցիների խոսքով, աղբահանությունը իրենց քաղաքում բարձիթողի վիճակում է:
Այսօր՝ հուլիսի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը Գյումրիում արձանագրել է, թե ինչպիսի աշխատանքներ են կատարվում աղբահանության ուղղությամբ: Աղբի տարաները ամբողջությամբ լցված էին, իսկ որոշ տարածքներում տիրում էր գարշահոտություն:
Առաջիկայում Գյումրիում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ ու արդեն կան տեղեկություններ, որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հնարավոր է փոխարինի մեկ այլ թեկնածու, սակայն ֆոտոլրագրողի հետ զրույցում գյումրեցիները հայտնում էին, որ գումարելիների տեղերը փոխելուց գումարը չի փոխվի:
Գյումրեցիները հույս ունեն, որ ընտրություններից հետո աղբահանության վիճակը որոշ չափով կկարգավորվի:
Կարդացեք նաև
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ