«ՍԴՀԿ-ն խիստ մտահոգված է Սիրիայի հայ համայնքի գոյության խնդիրներով եւ ստեղծված իրավիճակում հայաստանյան իշխանությունների պահվածքը մեզ շատ է անհանգստացնում: Իսկ այն քայլերը, որոնք կատարվեցին, մենք գնահատում ենք ուշացած եւ կիսատ-պռատ»,-Aravot.am-ի հետ զրույցում քննադատելով հայաստանյան իշխանությունների՝ սիրիահայերի նկատմամբ դրսեւորվող կրավորական կեցվածքը, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նրա գնահատմամբ, Հայաստանի իշխանություններն անգամ այդ «կիսատ-պռատ» քայլերը չէին կատարի, եթե չլիներ ՀԱԿ-ի, տարբեր հասարակական նախաձեռնությունների ճնշումները:
Մանրամասները՝ տեսանյութում.
Զրույցի՝ սիրիահայ համայնքի հարցում ՍԴՀԿ-ի եւ ԴՅԴ-ի այլընտրանքային մոտեցումների հատվածը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ