Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Արի տուն» տաշի-տուշային ծրագրերի փոխարեն սփուռքի նախարարն այնտեղ պետք է լիներ

Հուլիս 27,2012 14:49

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը սիրիահայության հայրենադարձությունը կազմակերպելու հարցում չի տեսնում Հայաստանի կողմից  լուրջ արձագանք կամ ազգային ծրագիր: «Ուրբաթ» ակումբում պարոն Չուգասզյանը այսօր մտավախություն հայտնեց, որ  սիրիահայերը  կանգնած են  մասնավոր ու համայնքային սեփականությունը, սոցիալական, մշակութային օջախների ու ազգային կյանքի կազմակերպման տարրական պայմաններից զրկվելու վտանգի առջեւ : Ըստ նրա  60.000- անոց հայկական համայնքը ֆիզիկակական  անվտանգության խնդիր ունի, ու Հայաստանը  պետք է նկատի ունենա  ամբողջական տարհանման հնարավոր  հանգամանքը.« Հայաստանը պետք է ակտիվ միջազգային գործունեություն ծավալած լիներ, ինչը նկատելի չէ»:  Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ նկատեց, որ վերջին 10 տարիներին տարածաշրջանում հայությունը նահանջ  է ապրում.« Եթե նայենք 1989 թվականին, ապա Արցախում, Ջավախքում բնակվում էր մոտ 4 միլիոն մարդ, այս թիվը տատանվում է 2,5 միլիոնի սահմաններում , արտագաղթել է մոտ 1,5 միլիոն մարդ»:  Պարոն Մեսրոբյանի տվյալներով,  Հայաստանը բնակչության աճով աշխարհում 205-րդ տեղում է, դեմոգրաֆիկ գործակիցը՝ 201-րդ տեղում, 1000 բնակչի հաշվով ծնունդը՝ 161-րդ տեղում, իսկ մահերը՝ 97-րդ տեղում եւ միգրացիոն սալդոն ՝ 159-րդ տեղում.«Նայեք ինչ փայլուն հետադիմական ցուցանիշներ են»: Անդրադառնալով սիրիահայության հայրենադարձության խնդրին, բացատրեց՝ ինչ պետք է անեն իշխանությունները, որ չեն անում.«Եթե լավ եմ հիշում, ունենք սփյուռքի նախարարություն, քան թե «Արի տուն» տաշի-տուշային ծրագրեր անեն, սփյուռքի նախարարը, կոպիտ ասած, պետք է գիշեր-ցերեկ լիներ այնտեղ, ինչի՞ համար է ստեղծվում նման նախարարություն: Ի՞նչ պետք է անեն, ես ձեզ հիմա հակադարձեմ, իսկ ի՞նչ են  անում՝ ունենալով արտաքին գործերի ու սփյուռքի նախարարություն: Կա  գերատեսչություն, որի ճակատին փորագրված է դոշ տալ ու զբաղվել այդ հարցով, իսկ մենք ինչ ենք լսում՝ խուճուճ հարց է, ռեսուրս չունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031