Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ «սոխակի» պատասխանը՝ ՀԱԿ-ին. «Ճիշտ որոշում է՝ չպատասխանել մեծերին եւ խելոքներին»

Հուլիս 27,2012 14:39

ՀԱԿ-ն իր վերջին հանրահավաքում հայտարարել էր, որ որոշել են ընդհանրապես չպատասխանել «ՀՀԿ-ի սոխակների» քննադատությանը, ասածներին, պետք է արհամարհեն նրանց:

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանից ասուլիսում հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ-ի այդ որոշմանը: Նա պատասխանեց. «ՀԱԿ-ին վերաբերվում եմ երկակի, բնականաբար՝ նաեւ նրանց բոլոր որոշումներին: Ինձ համար դա հասկանալի է, սովորական հանցագործներ են, որոնք հայ ազգի դեմ կատարել են հանցագործություն: Դեռեւս չեն պատժվել, հուսով եմ՝ մի օր կպատժվեն: Ես, իհարկե,  հումորով եմ վերաբերվում ՀԱԿ-ին, որովհետեւ շատ ծիծաղելի մի միավորում է, որն անընդհատ ինչ-որ բաներ է խոսում, որը երբեք չի իրականանում, որի կողմնակիցները գնալով վերջանում են: Կարծում եմ՝ ճիշտ որոշում է՝ չպատասխանել մեծերին եւ խելոքներին, պետք է իրենք լսեն մեզ ուշադիր, եթե կարողանան ինչ-որ բան վերցնեն իրենց համար, կարողանան եզրակացություն անեն՝ շատ ավելի լավ, եթե չկարողանան՝ այդպես էլ կվերջանա-կգնա: Բայց մեծերին հարգելու ձգտումը ես  արդեն բարձր եմ գնահատում»:

Լրագրողները խնդրեցին ապացույցներ ներկայացնել, որ ՀԱԿ-ը հանցագործ է, չէ՞ որ օրենքի մարդ եք՝ նա պատասխանեց. «Իրանք համաձայն են, որ հանցագործ են, չեն պատասխանում, առաջարկում եմ ձեզ իրենց համար այդքան դոշ չտալ»: Այնուամենայնիվ, լրագրողների ճնշմանը, որ ներկայացրեք ապացույցներ ՀԱԿ-ի հանցագործությունների մասին՝ կտպենք՝ նա խորհուրդ տվեց վերցնել 90-96 թվականի «Իրավունքի» համարները ու արտատպել. «Այնտեղ համար առ համար կա, հանցագործություն առ հանցագործություն նշված է»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերի կողմից բազմաթիվ անգամ հնչել են կարծիքներ, որ Ձեզ հատուկ բերել են ՀՀԿ ցուցակ, մանդատը տվել են՝ ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին պատասխանելու համար՝ Բաբուխանյանը պատասխանեց. «Կառաջարկեի լինել կոռեկտ: Մեզ ոչ մեկը չի բերում եւ չի տանում, մենք ինքներս կարող ենք ընդունել առաջարկ, կարող ենք չընդունել: Տվյալ դեպքում մեր երկրի նախագահն արել է առաջարկ՝ մտնել ՀՀԿ ցուցակի մեջ եւ ՍԻՄ-ը ընդունել է այդ առաջարկը: ՍԻՄ-ը մտել է իր գաղափարական եւ քաղաքական բագաժով եւ նպատակներով: Այդ նպատակների մեջ բացարձակապես չկա ԲՀԿ-ի դեմ ինչ-ինչ գործողություններ կատարելը: Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, մենք ՀՀՇ-ին ծնված օրից համարում ենք հակապետական ուժ: Նրա գործունեությունը համարում ենք շատ վտանգավոր՝ մեր ազգի եւ պետության համար: Բնականաբար, ամեն ինչ կանենք, որ նրա վնասակար ազդեցությունը երկրի վրա լինի նվազագույն»:

Դիտարկմանը՝ եթե Դուք մեծ եք եւ խելոք, քանի՞ տոկոս ձայն եք բերել ՀՀԿ-ին՝ Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Մոտավոր, կարծում եմ, որ այն սոցիոլոգները, որոնք ընտրություններից 3 ամիս առաջ գնահատում էին իրավիճակը, մեր կուսակցությանը տալիս էին մոտ 5 տոկոս ձայնի հնարավորություն: Ենթադրվում էր, որ ՍԻՄ-ը կարող էր հանդես գալ ինքնուրույն ու հավաքել 5 տոկոս, ես չեմ ուզում ամպագոռգոռ թվեր ասել ու հրապարակել 20 տոկոս»: Ստացվում է՝ ՀՀԿ-ն ինքն իրենով ձայն չունի ոնց որ թե, եթե դուք 5 տոկոս եք բերել, այդքան էլ քրիստոնեադեմոկրատներն են բերել, այդքան էլ ՝ Արտաշես Գեղամյանն է բերել՝ նա պատասխանեց, որ կարող ենք ինքներս գումարել, հաշվել. «Խորհուրդ կտայի ոչ թե հաշվել, թե ով քանի տոկոս ձայն է բերլ, այլ տեսնել թիմի ամբողջական աշխատանքը: Ես չեմ կարող վստահեցնել, թե ով քանի տոկոս է բերել, եղել է շատ կուռ համակարգ, լավ ձեւավորված թիմ»:

Հարցին՝ Ուկրաինայում մասնակցել եք քրիստոնեական միջոցառմանը, ինչու եք ատում ՀԱԿ-ին՝ նա ասաց. «Ի՞նչ կապ ունի ՀԱԿ-ը քրիստոնեության հետ: Տվյալ դեպքում ես չէի խառնի: ՀԱԿ-ը բազմաթիվ հարցերում կատարել է հակաքրիստոնեական գործողություններ: ՀԱԿ-ի արած աշխատանքները, գործերը քրիստոնեության տեսակետից, Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի տեսակետից ավելի վտանգավոր են, ՀԱԿ-ը կատարել է հակաքրիստոնեական գործողություններ՝ բազմաթիվ հարցերում»: Լրագրողները սկսեցին ճնշել Բաբուխայանին՝ ասելով՝ հոգեւորական ծանոթ չունե՞ք, ձեզ չե՞ն ասել, որ ատելությունն առնվազն հակաքրիստոնեական է՝ նա մեղադրեց լրագրողներին հոգեւոր դաշտին լավ չտիրապետելու մեջ. «Եթե խոսքը գնում է ատելության մասին, ապա այստեղ կան մի շարք հարցեր, որ ներողամտության խնդիրը կա, բայց մյուս կողմից՝ կա անհանդուրժողականություն, հակամարդկային, հակաազգային, հակաքրիստոնեական դրսեւորումներ: Հայ քրիստոնյան պետք է հետեւողական լինի իր անհանդուրժողականության մեջ, այն հակամարդկային գործունեության մեջ, որոնք մենք տեսնում ենք կյանքում: Այս տեսակետից մենք ՀԱԿ-ի հետ բավականին աշխատելու բան ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031