Հուլիսի լույս 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում կրծքավանդակի շրջանում ծակած, կտրած
վերքեր է ստացել Հաղարծնի բնակիչ, 1971թ. ծնված Սամվել Միշայի Թամամյանը:: Նախնական տվյալներով`Սամվել Թամամյանին մկրատով հարվածներ է հասցրել նրա հայրը` 1947 թ. ծնված Միշա Եղիշի Թամամյանը: Սամվել Թամամյանը տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց, ուր վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տավուշի դատախազությունից տեղեկացա, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնել): Մեր տեղեկություններով`Սամվել Թամամյանը հակում ունի ոգելից խմիչքների հանդեպ եւ այդ օրն էլ խմած է եղել, տանը վիճաբանություն սարքել:
Ոսկան Սարգսյան
Կարդացեք նաև