Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեչիլ պանրի պատրաստումը գյուղում

Հուլիս 27,2012 14:46

Գյուղերում պանիր պատրաստելը առօրյա գործերի մի մասն է կազմում:

Խանութից պանիր գնելու փոխարեն՝ գյուղի բնակիչներն օգտագործում են սեփական ձեռքերով պատրաստած պանիրը:

«Մի փոքր սխալ, և պանիրը չի ստացվի»,- ասում է Բայանդուր գյուղի բնակիչ տիկին Սիրարփին:

Նա այսօր չեչիլ պանիր է պատրաստում, այն կարելի է պատրաստել հետևյալ եղանակով.

  • Առաջին հերթին առանձնացնել կաթը հումսերից (կաթի սեր): 
  • Կաթը թողնել մի քանի ժամ, որպեսզի այն խմորվի (թթվի):
  • Այնուհետև կաթը դնել կրակի վրա (մոտ կես ժամ): 
  • Պանիրը անջատել շիջուկից (կաթից մնացած հեղուկից):
  • Պանիրը հանել շիջուկից (ավելի լավ պանիր ստանալու համար այս գործողությունը կարելի է կրկնել, նորից դնել կաթից մնացած հեղուկի մեջ, փայտի օգնությամբ խառնել):
  • Ամենավերջում փայտե ձողի վրա պանիրը կախել մինչև սառելը:

Այս գործողություններից հետո արդեն պատրաստ է չեչիլ անունով պանիրը (այն նաև անվանում ենք թելով պանիր):

Դե ինչ, բարի ախորժակ :

Արփինե Արզումանյան` «Չեչիլ պանրի պատրաստումը գյուղում» (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031