Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արձակուրդի շրջանում խուսափեք կոմերցիոն սեքսից

Հուլիս 27,2012 14:31

Այսօր հոգեբան Լիլիթ Բաղդասարյանն ու մաշկավեներոլոգ Կարեն Վարդանյանը խոսեցին ամառային հանգստի հնարավոր վտանգներից: Անդրադառնալով ծովափնյա հանգստին՝ Վարդանյանը նշեց, որ մաշկի համար վնասակար են ուլտրամանուշակագույն ճառագայթները. հարկավոր է ունենալ մի քանի արեւապաշտպան քսուքներ՝ նախատեսված տարբեր աստիճանի արեւայրուքների համար: «Ի դեպ, մանկահասակ երեխաներին արեւայրուք չի կարելի ու այն տեսակետը, թե ջրի մեջ գտնվելու ժամանակ մաշկը զերծ է մնում արեւայրուքից, այնքան էլ այդպես չէ: Ամենակարեւորը՝ ցանկալի է, որ ծովից դուրս գալուց անմիջապես հետո լոգանք ընդունել»,- ասաց Վարդանյանը, հավելելով, որ նույնիսկ ամենաբարձրակարգ հյուրանոցներից օգտվելու դեպքում էլ ցանկալի է ունենալ սեփական սպիտակեղենը: Բաղդասարյանի ձեւակերպմամբ էլ՝ հանգիստը չպետք է թողնել միայն արձակուրդի մեկ ամսվան: Բացի այդ, հանգիստը պետք է լինի եւ պասիվ, եւ ակտիվ. «Մեկամսյա հանգիստը ցանկալի է, որ բախշվի տարվա մեջ: Այդ դեպքում օրգանիզմն իրոք կհանգստանա: Բացի այդ, հանգիստը պետք է անպայման տնից դուրս անցկացնել: Հնարավոր է, որ հանգստից հետո մարդիկ աշխատանքային առաջին շաբաթվա ընթացքում դեզադապտացվեն: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց դեպքում ավելի հարմար է ակտիվ հանգիստը»: Ըստ Բաղդասարյանի՝ 10 օրից մինչեւ 2- շաբաթյա հանգիստը լրիվ բավարար է, որպեսզի օրգանիզմը լրիվ հանգստանա: Իսկ ամենակարճ հանգիստը պետք է լինի գոնե 4 օր: Վարդանյանը նկատեց, որ հանգստի մեկնելուց առաջ մեր ազգը չի սիրում խորհրդակցել այս կամ այն մասնագետի հետ, ինչը շատ կարեւոր է: Նա նաեւ նշեց, որ սեպտեմբերի 2-րդ կեսից շատանում են սեռավարակներով տառապողները, ինչն էլ պայմանավորեց ծովափնյա հանգստով, մասնավորապես՝ կոմերցիոն սեքսով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031