«Առավոտի» հարցին՝ քաղաքականությունից անցաք դիվանագիտության, արդյոք նորից կվերադառնա՞ք քաղաքականություն, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը պատասխանեց. «Ինձ համար ինչպես անսպասելի էր քաղաքականություն մտնելը, այնպես էլ կարող է անսպասելի դառնալ քաղաքականություն վերադառնալը: Ոչինչ այս կյանքում, մասնավորապես՝ Հայաստանում, բացառել չեմ կարող, որովհետեւ, այնուամենայնիվ, մենք դեռ գտնվում ենք քաղաքական մշակույթի մակարդակը բարձրացնելու գործընթացում, որը կարող է, եւ որը հաճախ ուղեկցվում է անսպասելի քայլերով ու նախաձեռնություններով: Անկեղծ ասած, վերադառնալու որեւէ պլան կամ նպատակ չունեմ: Մյուս կողմից էլ՝ եթե հիմա ասեմ՝ ոչ, բայց անցնեն տարիներ եւ լինի՝ այո, ինձ լավ չեմ զգա»:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև