Լրահոս
Օրվա լրահոսը

Լոնդոնում Մելինե Դալուզյանի գլխավոր մրցակիցներից մեկը վնասվածք է ստացել

Հուլիս 27,2012 13:19

 Օլիմպիական խաղերում կանանց 69 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարում Մելինե Դալուզյանի հիմնական մրցակիցներից Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոն վերջին մարզման ժամանակ վնասել է ողնաշարի շրջանի նյարդը: Բժիշկների գնահատմամբ, նրան վերականգնվելու համար անհրաժեշտ է առնվազն 3-4 ամիս: Ռուսաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Վիդովը լրատվամիջոցներին հայտարարել է, որ Օքսանաին կփոխարինի Աթենքի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Նատալյա Զաբոլոտնայան, որը հանդես է գալիս 75 կգ քաշայինների պայքարում: Ստացվում է, որ Զաբոլոտնայան շտապ կարգով պետք է քաշ գցի եւ հասցնի մինչեւ կշեռքը տեղավորվել մինչեւ 69 կգ քաշային կարգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031