Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաբուխանյանի ասելով՝ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ ԵԱՀԿ նախագահության ժամանակ կլուծի Ղարաբաղյան հարցը

Հուլիս 27,2012 12:25

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխաբյանը հրավիրած ասուլիսում պատմեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման մասին. «Ուկրաինան եկող տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում, որը Մինսկի խմբի տանիքն է: Ես հարց ուղղեցի՝ այն նախագահելիս արդյոք Ուկրաինան պատրա՞ստ է լինելու առաջնորդվել ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքով: Արդյոք պատրա՞ստ է Ուկրաինայի նախագահը ԵԱՀԿ նախագահողի դիրքերից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարգել ազգերի ինքնորոշման իրավունքը»:

Նրա խոսքերով՝ Ուկրաինան միանշանակ գնում է դեպի Եվրամիություն, թեեւ զարգացնում է իր տնտեսական հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի եւ Կորեայի հետ: Այդուհանդերձ, շատ զգուշավոր է վերաբերում այն կոոպերատիվ ծրագրերին, որը նախաձեռնել է Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Ուկրաինայի եւ Ադրբեջանի հարաբերություններին, Բաբուխանյանը հասկացել է, որ կա շահագրգռվածություն. «Ուկրաինան ունի փորձ ու պատրաստ է ներդրումներ ունենալ կառուցվող գազամուղներում Ադրբեջանում եւ Թուրքիայում: Տնտեսական շահ կա, այդ շահը, պետք է հասկանանք, որ իր ազդեցությունն է թողնում Ուկրաինայի դիրքորոշման վրա, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում: Ուկրաինան չի մտնում այն պետությունների մեջ, որոնք աջակցում են Ղարաբաղին ինքնուրույնության գնալու: Ղարաբաղյան հարցի վերաբերյալ նրանք ասացին, որ շատ ուշադիր են, հույս ունեն, որ իրենց նախագահության օրոք գուցե Ուկրաինան ընդհանրապես կհաջողի լուծել Ղարաբաղի հարցը, շեշտեց, որ միջազգային իրավունքի նորմերի վրա են հենվելու, շեշտեց նաեւ, որ լավ հարաբերություն ունի ՀՀ նախագահի հետ: Ուկրաինայի նախագահը շեշտեց, որ խաղաղ լուծում է տեսնում այդ հարցին՝ ասելով, որ ավելի լավ է ունենալ վատ խաղաղություն, քան լավ պատերազմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031