Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքում են քաղաքապետարանից, ոստիկանությունից ու կադաստրից

Հուլիս 27,2012 12:00

 «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնին» 2011-ի օգոստոսից մինչեւ այս տարվա հունիսը դիմել են 1580 քաղաքացի, դրանցից 176-ը կոռուպցիոն ռիսկ են պարունակել: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը:

Ըստ նրա, կոռուպցիոն ռիսկ պարունակող 42 գործերում կենտրոնի իրավաբանները դատարաններում հաջողության են հասել: Պարոն Ատովմյանի խոսքերով, քաղաքացիների հիմնական բողոքները քաղաքապետարանից, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, Ոստիկանության՝ անձնագրերի ու վիազաների վարչությունից, սոցիալական ապահովության մարմիններից են:

Կենտրոնի ղեկավարը զարմացել է, որ գրեթե բողոքներ չեն ստանում բուհերից ու առողջապահական ոլորտից: Իրենց դիմած քաղաքացիների հիմնական բողոքները վերաբերում են գերատեսչություններից անհասկանալի մերժումներին կամ օրենքով սահմանված ժամկետում պատասխան չստանալուն: Քաղաքացիները նաեւ պաշտոնյայի վատ վերաբերմունքից ու փաստաբանների անբարեխիղճ աշխատանքից են բողոքում: Կենտրոնի ղեկավարը բավարար չի գնահատում իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ ու կարծում է, որ միայն մարդկանց ձերբակալելն ու պատժելը հարցին լուծում չէ: Ըստ նրա, պայքարը ենթադրում է վարչաիրավական պատասխանատվության ու կարգապահական տույժերի ենթարկելու մեթոդը: Բայց նաեւ այն կարծիքին է, որ պաշտոնյաների ձերբակալությունները որոշ առումով նաեւ զսպող դեր կարող են ունենալ: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարելու արդյունավետ մեթոդներից էլ պարոն Ատովմյանը համարում է ապօրինի հարստացումը քրեականացնելու նախաձեռնությունը, ինչը, ըստ նրա, Հայաստանում դեռ խուսափում են նախաձեռնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031