Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ով եւ ինչպես է որոշում որեւէ նյութի պոռնոգրաֆիկ լինելը

Հուլիս 27,2012 11:56

Հատկապես ոչ անհայտ Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարների՝ համացանցում հայտնվելուց հետո մեզանում բավական ակտուալ դարձավ համացանցային կամ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի թեման։ Մինչ այդ, իհարկե, մեր կարեւորագույն պետական գերատեսչությունների կայքերը մի քանի անգամ հարձակումների էին ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, սակայն այդ հարցում պաշտոնական տեղեկատվությունը չափազանց սուղ էր, եւ մենք տեղյակ չէինք, թե արդյոք Հայաստանում ունենք համապատասխան հակազդեցության մարմին, որը զբաղվում է այդօրինակ հանցագործությունների բացահայտմամբ ու կանխարգելմամբ։ Սակայն հայկական առաջին պոռնոսկանդալի հերոսուհի Անժելա Սարգսյանի դեպքից հետո պարզվեց, որ մեր ոստիկանությունում առկա է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որի աշխատանքի արդյունքում, սակայն, մինչ օրս այդպես էլ հարյուր տոկոսով հստակ չէ, թե ի վերջո, ով է այդ տխրահռչակ պոռնոլուսանկարները բեռնել համացանց։ Այդ սկանդալից հետո, սակայն, հայ հանրությանը սպասում էր եւս մեկ հայտնություն, պարզվում է՝ պոռնոլուսանկարների փորձաքննությունը մեզանում իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Իհարկե, դեռ լավ է, որ այդ գործառույթը տրված է մշակույթի, եւ ոչ թե, ասենք, կրթության եւ գիտության նախարարությանը։ Բայց համաձայնեք, որ բացի զուտ գերատեսչական պատկանելության անհեթեթությունից, լուրջ խնդիր է նաեւ պոռնոգրաֆիան էրոտիկայից տարազանելու հարցը։ Պատկերացրեք, այդ ՊՈԱԿ-ի մի քանի տարեց մասնագետներ պետք է իրենց էսթետիկական ընկալումներից ելնելով որոշեն, թե, ասենք, մարմնի որ հատվածի որ ռակուրսն է էրոտիկ, որը՝ պոռնոգրաֆիկ։ Այս, առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր թվացող հարցը իրականում բավականին ակտուալ է։ Քանի որ, ինչպես տեսանք, Անժելայի դեպքից հետո եղան նոր դեպքեր, երբ համացանցում բացվեց հայ մարմնավաճառների ծառայություններ առաջարկող առաջին կայքը, իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը բերման է ենթարկել մի երիտասարդի՝ պոռնոգրաֆիական լուսանկարները «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում տեղադրելու համար։ Առայժմ երիտասարդը ստորագրությամբ ազատ է արձակվել, սակայն ով գիտե, թե նշված ՊՈԱԿ-ի եզրակացությունից հետո ինչ է սպասվում նրան։ Մենք, իհարկե, կտրականապես դատապարտում ենք պոռնոգրաֆիայի տարածումը, խնդիրն այն է, սակայն, թե ով եւ ինչպես է որոշում որեւէ նյութի պոռնոգրաֆիկ լինելը։ Նաեւ այն, որ ոստիկանության կիբեռհանցագործու֊թյունների բաժինը, փաստորեն, սկզբում մարդուն բերման է ենթարկում օրենքով արգելված պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու կասկածանքով, հետո նոր փորձում պարզել՝ արդյոք դա պոռնոգրաֆիա է։

«Ժողռվուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031