Հուլիսի 27-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 86 QI 888 պ/հ միկրոավտոբուսը (վարորդ` 1946 թ. ծնված Լյովա Արզումանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորակը:
Վարորդը հրաժարվել է քարշակման միջոցով ավտոմեքենան դուրս բերելուց և պահանջել է ավտոկռունկ:
Ժամը 07.30-ին ավտոմեքենան կռունկի օգնությամբ դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:
Կարդացեք նաև
ԱԻՆ