Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներիշխանական նոր վերադասավորման մեկնարկը

Հուլիս 27,2012 11:10

Գյումրիի քաղաքապետի շուրջ իրադարձությունների զարգացումը մեկնաբանվում է բազմաթիվ կողմերից, սակայն կա մի կողմ, որը կարծես առայժմ դուրս է մնում մեկնաբանություններից: Խոսքը վերաբերում է ներհանրապետական, ներկուսակցական կողմին: Այսինքն` դիտարկումներ են կատարվում ներքաղաքական լայն կոնտեքստի մեջ, ՀՀԿ-ԲՀԿ, Կոնգրես-ԲՀԿ հարաբերությունների ծիրում: Այս ամենն, իհարկե, զգալիորեն առկա է և միանգամայն արժանի դիտարկման, առավել ևս, որ կարծես թե Գյումրիի զարգացումները այդ բոլոր հարթություններով էլ որոշակիորեն լակմուսի թուղթ դառնալու հատկանիշ և միտումներ ունեն: Սակայն գրեթե անկասկած է նաև, որ այստեղ կա ներհհկ-ական ասպեկտ: Եվ բանը միայն այն չէ, որ ՀՀԿ-ն փաստորեն տեղային ֆունկցիոներների էական փոփոխություն է կատարում և կարևորագույն մի մարզում Վարդան Ղուկասյանին փոխարինում մեկ ուրիշով:

Ըստ ամենայնի, դատելով զարգացումների տրամաբանությունից` ՀՀԿ-ն Շիրակի մարզից ետ է քաշվում գլոբալ առումով, ինչն, իհարկե, առանձին դիտարկման առարկա է, որին կանդրադառնանք այլ առիթով և այլ հրապարակման շրջանակում:

Այստեղ խնդիրը միայն ֆունկցիոներների փոփոխությունը չէ, այլ նաև ներկուսակցական որոշակի դասավորումների և վերադասավորումների նուրբ դրսևորումը: Վարդան Ղուկասյանը համարվում էր Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը: Պատահական չէ, որ ըստ էության հենց Աբրահամյանին է վերապահվել Ղուկասյանին ճանապարհելու «առաքելությունը»: Այսինքն` Ղուկասյանի հեռացումը որոշակիորեն նշանակում է նաև Հովիկ Աբրահամյանի դիրքերի թուլացում ՀՀԿ-ում: Թուլացում ոչ միայն այն իմաստով, որ Ղուկասյանը հեռանում է, այլ որովհետև Հովիկ Աբրահամյանը չի կարողանում նրա փոխարեն այլ մարդ առաջ մղել Գյումրիում, և քաղաքը «հանձնվում» է Բալասանյանին:

Կասկած չկա, որ Աբրահամյանի դիրքերի թուլացումը` թեկուզ միայն այս ուղղությամբ, ըստ էության անդրադառնալու է նաև նախագահական ընտրություններից առաջ տեղի ունենալիք զարգացումների վրա: Եվ մի հանգամանք էլ այդ առումով. Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում իշխանության մեջ կատարում էր կարծես թե միայն իր խնամի Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջնորդի ֆունկցիան: Ներկայումս կարծես թե Ծառուկյանն ու Սարգսյանը հարաբերվում են առանց միջնորդի: Նրանք միասին Ծաղկաձորում էին, հիմա միասին պատրաստվում են մեկնել Լոնդոն` Օլիմպիադայի: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանի միջնորդական ֆունկցիան դառնում է ավելորդ, իսկ այլ կարևոր ֆունկցիա Սերժ Սարգսյանը նրան կարծես թե չի թողել:

Այսինքն` ՀՀԿ-ում նկատելի է լուրջ բևեռներից մեկի էական թուլացման գործընթաց, ինչը նախագահական ընտրություններից առաջ կարծես թե խոստանում է ներիշխանական ուժերի նոր վերադասավորում:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031