Լրահոս
Օրվա լրահոսը

Գողական բոլոր կանոններով

Հուլիս 27,2012 11:08

Գողական «սխոդկաներն» այնքան սովորական են դարձել, որ մենք հաճախ անգամ չենք նկատում դրանք։ Ոչ միայն երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱԺ պատգամավորն ու քաղաքապետը կարող են միմյանց հետ խոսել գողականով, այլեւ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող երկու կառույց՝ ՀՀ դատախազությունն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ ՄԻՊ-ը զբաղված է «սոփեստությամբ ու էժանագին շահարկումներով»,- գրել է դատախազությունը։ ՄԻՊ-ն էլ «տակ չի մնացել»՝ դատախազության պատասխանը որակելով «հոխորտանքներ, մանկական խայթոցներ եւ պարզամիտ հեգնանք»։ Բայց սա դեռ ի՞նչ է. գողական մեթոդներն են գործում ամենուր։ 2 օր առաջ տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, թե գտել է Արթուր Հարությունյան (Պալաչ)-Ծառուկյան հիմնադրամ կոնֆլիկտի հանգուցալուծման ձեւը՝ այնպես, որ «բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղեւորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի»։ Մենք տարակուսանք էինք հայտնել, քանի որ Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղով աշխատող վճարովի եւ անվճար տրանսպորտն իրար հետ հաշտեցնելու ձեւը չէր երեւում։ Երեկ հասկացանք, թե ինչ նկատի ունեն. Հարությունյանը հայտարարություն է տարածել, որտեղ ներողություն է խնդրել Ծառուկյանից եւ գողական բոլոր կանոններով գրել. «Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության եւ մեր ժողովրդի համար։ Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին՝ մի շահարկեք այդ թեման։ Հարցը խնդրում եմ համարել փակված։ Իմ բոլոր խնդիրները կներկայացնեմ անձամբ Ծառուկյանին եւ կխնդրեմ նրան՝ արժանապատիվ լուծումներ գտնել։ Ես թույլ չեմ տա երրորդ կողմին՝ օգուտներ քաղել ծագած խնդիրներից»։ Եթե մտաբերենք, որ հարցը կարգավորողն էլ Գագիկ Բեգլարյանն է, ամեն ինչ տեղը կընկնի։

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031