Հուլիսի 27-ին, ժամը 07.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեռևս չպարզված հանգամանքներում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում “DMC” մակնիշի 08 K 5662 պ/h բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել (վարորդ` Թուրքիայի Հանրապետության Ռիզե քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Ռեչեպ Կարաման)։
Կարդացեք նաև
Պատահարի հետևանքով տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք` առանց հրդեհի։
Զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են տարածքի լվացման և մաքրման աշխատանքներ:
ԱԻՆ