Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ավետյանի հայրը ցուցմունք է տվել

Հուլիս 26,2012 23:22

Երեկ վարույթն իրականացնող մարմնի` քննչական խմբի ղեկավար Ռ. Մկրտչյանն իր մոտ է հրավիրել «Հարսնաքարում» դաժանորեն ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանին` տուժողի իրավահաջորդ ճանաչելու նպատակով:

Ըստ «Հետքի»՝ դրան նախորդել էր նրա փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի կողմից  հուլիսի 11-ին իրենց վստահորդի անունից ներկայացված դիմումը, որով նրանք խնդրել էին վարույթն իրականացնող մարմնին ճանաչել Գ. Ավետյանին որպես տուժողի իրավահաջորդ:

Այդ հարցին արագ լուծում տալու փոխարեն քննչական խմբի ղեկավար Ռ. Մկրտչյանը և նրա վերադասը կապվել էին փաստաբանների հետ  և պահանջել, որպեսզի դիմում ներկայացվի անձամբ Գ. Ավետյանի կողմից` ասելով, որ լիազորված ներկայացուցիչների կողմից ներկայացված դիմումը բավարար հիմք չէ:

Այդ ընթացքում փաստաբանները բողոքարկել էին վարույթն իրականացնող մարմնի գործողությունները ՀՀ գլխավոր դատախազություն, և ահա երեկ, Գառնիկ Ավետյանի` որպես տուժողի իրավահաջորդ ներգրավվելու ցանկությանը ուղիղ երկու շաբաթ հստակորեն իրազեկ լինելուց հետո միայն, քննչական խմբի ղեկավարն իր մոտ էր հրավիրել նրան` այդ գործողությունը վերջապես իրականացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է փաստաբան Լուսինե Հակոբյանը, հրավիրելուց հետո անգամ տուժողի հայրը և փաստաբանները ՀՀ քննչական գլխավոր վարչության մուտքի մոտ ստիպված էին սպասել, քանի որ քննիչը չէր պատասխանում ոչ փաստաբանի և ոչ էլ Գառնիկ Ավետյանի զանգերին:

Դրանից հետո էլ նրան թույլ չտրվեց բարձրանալ փաստաբանների հետ, և փաստաբանները հրավիրվեցին այն բանից հետո միայն, երբ քննիչը մոտ երկու ժամանոց«բացատրական աշխատանք» էր տարել տուժողի հոր հետ` նրա մոտ բարձրացնելով իր փաստաբանների կոմպետենտության հետ կապված հարցեր և անգամ համոզելով նրան հետաձգել ցուցմունք տալը` պատճառաբանելով, որ նա համապատասխան հոգեբանական վիճակում չէ:

Փաստաբանները վերջապես հրավիրվել են, քանի որ իրենց վստահորդը պնդել է, որ ցանկանում է,, որ իր ներկայացուցիչները ներգրավվեն արագ և որ ինքը պատրաստ է անմիջապես ցուցմունք տալ:

Գառնիկ Ավետյանը երեկ ուշ երեկոյան տվել է իր ցուցմունքը`  փաստաբանների ներկայությամբ:

Լուսինե Հակոբյանը նշում է, որ «Հարսնաքարի» գործով քննչական խմբի գործողությունները ամենայն աչալրջությամբ «վերահսկում» են Վահագն Հարությունյանի կողմից, որը մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031